«Բարսելոնան» ուժեղ էր «Վալենսիայից», Օբամեյանգի դուբլը (ֆոտո, վիդեո)

21:10   20 փետրվարի, 2022

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որն առաջին գոլերը խփեց նոր թիմում։ Մրցակցի դարպասը գրավեցին նաեւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը եւ իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

«Բարսելոնան» (24 խաղ) 42 միավորով բարձրացավ չորրորդ տեղ՝ շրջանցելով չեմպիոն «Աթլետիկոյին» (25 խաղ), որը նույնպես ունի 42 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Բետիսն» (24 խաղ) ունի 43 միավոր։ «Վալենսիան» (25 խաղ) 12-րդն է՝ 30 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 1։4 (տեսանյութ)

Կառլոս Սոլեր, 52 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 23, 38, Ֆրենկի Դե Յոնգ, 32, Պեդրի, 63



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։