19:58 20 փետրվարի, 2022Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։2 հաշվով։
Առաջին խաղակեսում հյուրերը հաղթեցին 2։0 հաշվով անգլիացի պաշտպան Հարի Մագուայրի եւ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ։
53-րդ եւ 54-րդ րոպեներին «Լիդս Յունայթեդը» 2 գոլ խփեց, սակայն վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ եւս երկու գոլ խփել։ Աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդն ու շվեդ հարձակվող Էնթոնի Էլանգան։
«Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով չորրորդն է, «Լիդս Յունայթեդը» 15-րդն է՝ 23 միավոր։
Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
«Լիդս Յունայթեդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։4 (տեսանյութ)
Ռոդրիգո, 53, Ռաֆինյա, 54 - Հարի Մագուայր, 34, Բրունու Ֆերնանդեշ, 45+5, Ֆրեդ, 70, Էնթոնի Էլանգա, 88
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.