«Ռեալի» հաղթանակը՝ 3։0 (տեսանյութ)

01:52   20 փետրվարի, 2022

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար «Ռեալն» ընդունեց «Ալավեսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

63-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոն, 80-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը կրկնապատկեց իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի առավելությունը, իսկ ավելացված ժամանակում 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

25 խաղից հետո «Ռեալը» 57 միավորով առաջատարն է եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայի» (24 խաղ) նկատմամբ։ «Ալավեսը» նախավերջինն է՝ 20 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ» - «Ալավես»՝ 3։0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 63, Վինիսիուս Ժունիոր, 80, Քարիմ Բենզեմա, 90+1, 11մ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։