22:52 19 փետրվարի, 2022Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Վերոնային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։
Արդեն 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վերոնայի» չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակը։ 20-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Տամեզը։
65-րդ րոպեին «Ռոմայից» հաշվի տարբերությունը կրճատեց ավստրալացի կիսապաշտպան Կրիստիան Վոլպատոն։ 18-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց մայրաքաղաքային թիմում։
84-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց 19-ամյա կիսապաշտպան Էդոարդո Բովեն, որը նույնպես առաջին գոլը խփեց «Ռոմայում»։
Երկու ֆուտբոլիստներն էլ երկրորդ խաղակեսում էին դուրս եկել փոխարինման։
Ավելացված ժամանակում կարմիր քարտ ստացավ «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը դժգոհ էր մրցավարությունից։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել եւ բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։
«Ռոման» 41 միավորով 7-րդն է, «Վերոնան» 9-րդն է՝ 37 միավոր։
Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ռոմա» - «Վերոնա»՝ 2։2 (տեսանյութ)
Կրիստիան Վոլպատո, 65, Էդոարդո Բովեն, 84 - Անտոնին Բարակ, 5, Ադրիեն Տամեզ, 20
Jose Mourinho was sent off pic.twitter.com/5EeIzEfuoK
— CBS Sports Golazo (@CBSSportsGolazo) February 19, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.