«Լիվերպուլի», «Չելսիի» եւ «Արսենալի» հաղթանակները (տեսանյութ)

20:57   19 փետրվարի, 2022

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց հետնապահ «Նորվիչ Սիթիին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Լիվերպուլը» 57 միավորով երկրորդն է եւ 6 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։

«Չելսին» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտության մատնեց «Քրիսթալ Փելասին» եւ 50 միավորով երրորդն է։

«Արսենալն» ընդունեց «Բրենթֆորդին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Լոնդոնյան թիմը 42 միավորով 6-րդն է։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» - «Նորվիչ Սիթի»՝ 3:1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 64, Մոհամեդ Սալահ, 67, Լուիս Դիաս, 81 - Միլոտ Ռաշիցա, 48

«Քրիսթալ Փելաս» - «Չելսի»՝ 0:1 (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 89

«Արսենալ» - «Բրենթֆորդ»՝ 2:1 (տեսանյութ)

Էմիլ Սմիթ-Ռոու, 48, Բուկայո Սակա, 79 - Կրիստիան Ներգոր, 90+5

«Սաութհեմփթոն» - «Էվերտոն»՝ 2։0

Ստյուարտ Արմստրոնգ, 52, Շեյն Լոնգ, 84

«Աստոն Վիլա» - «Ուոթֆորդ»՝ 0։1

Էմանուել Դենիս, 78

«Բրայթոն» - «Բարնլի»՝ 0։3

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 21։30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։