Հաստատվել է Ուկրաինա - Հայաստան հանդիպման անցկացման վայրը

22:33   18 փետրվարի, 2022

Հաստատվել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպման անցկացման վայրը։ Խաղը տեղի կունենա հունիսի 11-ին Լվով քաղաքի «Արենա Լվով» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի և Ուկրաինայի ազգային հավաքականները նախկինում երկու անգամ հանդիպել են Լվովում. ԱԱ-2002-ի որակավորման խմբային փուլում Հայաստանի թիմը ուկրաինացիներին պարտվել է 0։3, Եվրո-2004-ի որակավորման փուլում՝ 3։4 հաշվով։

Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ, Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հունիսի 4․ Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 7․ Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 11․ Ուկրաինա - Հայաստան

Հունիսի 14․ Հայաստան - Շոտլանդիա

Սեպտեմբերի 23․ Հայաստան - Ուկրաինա

Սեպտեմբերի 26․ Իռլանդիա - Հայաստան

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։