17:20 17 փետրվարի, 2022Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակից հետո գնահատել է փարիզյան թիմի շանսերը Չեմպիոնների լիգայում։
«Կարծում եմ՝ մենք ունենք այնպիսի կազմ, որ կարող եմ ձգտել տիտղոսի Չեմպիոնների լիգայում։ Մենք շատ ոգեշնչված ենք գաղափարով եւ հեռանկարով։ Հույս ունենք, որ կյանքի կկոչենք այդ գաղափարը, բայց հիմա պետք է հանդարտվել այս հաղթանակից հետո։
Ոչ միշտ է հաղթում ուժեղագույն թիմը։ Պետք է կենտրոնանալ բոլոր մանրուքների վրա՝ մտածելով լավագույնը դառնալու նպատակի մասին։ Ուժեղագույն թիմերն են հասնում իրենց նպատակներին։ ՊՍԺ-ն մտածում է այդ մասին»,- Մեսիի խոսքը մեջբերում է PSG Magazine-ը։
«Ռեալ» - ՊՍԺ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.