ՉԼ․ Շաբաթվա անհավանական սեյվերը

10:57   17 փետրվարի, 2022

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում լավագույն սեյվերը։

Այս շաբաթ դարպասապահներից փայլեցին Տիբո Կուրտուան («Ռեալ»), Սվեն Ուլրայխը («Բավարիա»), Ֆիլիպ Կյոնը («Զալցբուրգ»)։

«Ռեալը» 0։1 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին, Կուրտուան հետ մղեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարվածը 11 մետրանոցից։

«Զալցբուրգ» - «Բավարիա» խաղն ավարտվեց 1։1 հաշվով նաեւ երկու թիմերի դարպասապահների հուսալի խաղի շնորհիվ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։