23:56 16 փետրվարի, 2022Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց Վալենսիայի «Լեւանտեին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Հյուրերի միակ գոլը 54-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Գոնսալո Մելերոն։
«Աթլետիկոն» 24 խաղից հետո 39 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը 23 խաղ է անցկացրել։ «Լեւանտեն» (24 խաղ) վերջինն է՝ 14 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Աթլետիկո» - «Լեւանտե»՝ 0։1 (տեսանյութ)
Գոնսալո Մելերո, 54
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.