Կուրտուա․ Ուսումնասիրել եմ, թե ինչպես է 11 մետրանոցից հարվածում Մեսին (ֆոտո)

14:14   16 փետրվարի, 2022

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած 0։1 հաշվով պարտությունը։

Կուրտուան հետ էր մղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հարվածը 11 մետրանոցից։ Փարիզյան թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում անհատական անցումից հետո խփել էր ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, սակայն այնքան էլ վստահ չէինք վերահսկում գնդակը, հակագրոհների ժամանակ այնքան էլ արդյունավետ չէինք։

Ես մանրամասն ուսումնասիրել եմ, թե ինչպես է 11 մետրանոցից հարվածում Մեսին եւ ձգտեցի դարպասային գծի վրա լինել։ Իհարկե, այդպիսի դրվագներում պետք է նաեւ հաջողակ լինել։

«Հիմար» գոլ բաց թողեցինք։ Մբապեն սողոսկեց երկու պաշտպանների արանքով եւ ներքեւից հարվածեց։ Բարդ է ընդունել այս պարտությունը, բայց մենք այդքան էլ լավ չխաղացինք։

Մեր ծրագիրը շատ չի փոխվել։ Տանը պետք է հաղթենք եւ դուրս գանք հաջորդ փուլ։ Հույս ունեմ, որ մեր երկրպագուների աջակցությամբ դա կհաջողվի»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ռեալ» - ՊՍԺ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 9-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։