Պոչետինո․ ՊՍԺ - «Ռեալ» դիմակայությունում ֆավորիտ չկա

10:55   15 փետրվարի, 2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Այստեղ երկու թիմերն էլ հավասար ճնշման տակ են։ Ես հարգում եմ «Ռեալը», որը աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, նվաճել է բոլոր տիտղոսները, բայց ես կարծում եմ՝ այս դիմակայությունում ֆավորիտ չկա։ Երկու թիմերի ֆուտբոլիստների մակարդակը հաշվի առնելով՝ սա եզրափակիչին արժանի զույգ է։

Մենք միշտ ձգտում ենք հաղթանակի, մեր երազանքն է հաղթել այս մրցաշարում։ Մենք չունենք «Ռեալի» փորձն ու պատմությունը, բայց մենք մտադիր չենք գործել հետնապահի դիրքերից։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

ՊՍԺ - «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։