01:54 12 փետրվարի, 2022Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն տանը մրցեց «Ռենի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
65-րդ րոպեին ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։
Ավելացված չորրորդ րոպեին Մբապեի խփած գոլը գրանցվեց։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Վնասվածքից հետո վերականգնված բրազիլացի հարձակվող Նեյմարը չէր ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում։
ՊՍԺ-ն 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռենը» 5-դն է՝ 37 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր
ՊՍԺ - «Ռեն»՝ 1։0
Կիլիան Մբապե, 90+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.