13:39 11 փետրվարի, 2022Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մասնակցեց դասակով ոճով 15 կմ դահուկավազքին եւ գրավեց 61-րդ տեղը՝ (43:09.1)։
Մրցմանը մասնակցեց 50 երկրի 99 դահուկավազորդ։
Չեմպիոնի կոչումը նվաճած Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենի արդյունքն է՝ 37:54.8։
Սա Միքայել Միքայելյանի երկրորդ եւ վերջին մեկնարկն էր Պեկին-2022-ում: Փետրվարի 6-ին 23-ամյա դահուկավազորդը մասնակցել էր նաեւ սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում եւ գրավել 47-րդ տեղը:
Միքայել Միքայելյանը ծնվել է 1999 թվականին Աշոցքում, դահուկավազորդների ընտանիքում: Անձնական մարզիչներն են հայրը եւ մայրը՝ Արթուր եւ Ալլա Միքայելյանները: Դահուկավազքով զբաղվում է փոքր տարիքից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում 36։17.10 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Սա Հայաստանի լավագույն արդյունքն է դահուկավազքում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.