Պեկին-2022․ Ֆինլանդիայի, Շվեյցարիայի եւ Ճապոնիայի տիտղոսները (ֆոտո)

13:19   11 փետրվարի, 2022

Ֆինլանդիայի ներկայացուցիչ Իյվո Նիսկանենի հաղթանակով ավարտվեց ազատ ոճով 15 կմ դահուկավազքը Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպօիական խաղերում։

30-ամյա դահուկավազորդը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն։ 2014-ին նա ոսկե մեդալը նվաճել էր թիմային արագավազքում, իսկ 2018-ին՝ 50 կմ դահուկավազքում։

Լեռնադահուկային սպորտի կանանց գերհսկա ոլորավայրէջքում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց շվեյցարացի Լարա Գուտ-Բեհրամին։

Սնոուբորդի տղամարդկանց հաֆփայփում չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի Այումու Հիրանոն, որը կես տարի առաջ մասնակցել էր Տոկիայի ամառային Օլիմպիական խաղերին սկեյթբորդինգում։

Ընդհանուր մեդալային հաշվարկում առաջատարը Գերմանիան է՝ 6 ոսկե, 3 արծաթե մեդալ։

Պեկին-2022. 7-րդ մեդալային օր, փետրվարի 11

Սնոուբորդ, տղամարդիկ, հաֆփայփ

    1. Այումու Հիրանո (Ճապոնիա)՝ 96 միավոր
    2. Սքոթի Ջեյսմ (Ավստրալիա)՝ 92,50
    3. Յան Շերեր (Շվեյցարիա)՝ 87,25

Լեռնադահուկային սպորտ, կանայք, գերհսկա ոլորավայրէջք

1․ Լարա Գուտ-Բեհրամի (Շվեյցարիա)՝ 1։13,51

2․ Միրյամ Պուհներ (Ավստրիա)՝ +0,22

3․ Միշել Գիզեն (Շվեյցարիա)՝ 0,30

Դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ, ազատ ոճ

1. Իյվո Նիսկանեն (Ֆինլանդիա)՝ 37.54,8.

2. Ալեքսանդր Բոլշունով (Ռուսաստան)՝ +23,2

3. Յոհանես Կլեբո (Նորվեգիա)՝ +37,5

12:00-ին  մեկնարկել է․ Չմշկավազք, տղամարդիկ, 10 000 մետր։

13:00-ին մեկնարկել է . Բիաթլոն, կանայք, 7,5 կմ արագավազք։

16:40. Շորթ-տրեկ, կանայք, 1 000 մետր։

17:55. Սկելետոն, տղամարդիկ։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։