20:42 10 փետրվարի, 2022Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան կարիերան կշարունակի «Լոս Անջելես Գելաքսիում», հաղորդում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Այնուհետեւ կողմերը կկնքեն լիարժեք պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը։
Դուգլաս Կոստայի նախորդ ակումբը բրազիլական «Գրեմիոն» էր, որտեղ նույնպես հանդես էր գալիս վարձակալությամբ։
Բրազիլիայի ավարտված մրցաշրջանում Դուգլաս Կոստան մասնակցել է 27 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.