ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 92-րդն է

13:47   10 փետրվարի, 2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի դիրքը մնացել է անփոփոխ՝ 92-րդ։

Լավագույն տասնյակում են Բելգիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Դանիայի եւ Նիդերլանդների հավաքականները։

Բելգիայի հավաքականը 2018թ․ սեպտեմբերից առաջին տեղում է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։