12:48 10 փետրվարի, 2022Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում 6-րդ մեդալային օրը մեկնարկ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը:
Հայ դահուկավազորդները մասնակցեցին 10 կմ դասական ոճում: 98 մասնակիցների մեջ Կատյա Գալստյանը եզրագիծը հատեց 74-րդը: Նրա արդյունքն է 34 րոպե 37.5 վայրկյան:
Երրորդ Օլիմպիական խաղերին մասնակցող 29-ամյա դահուկավազորդն ավարտեց մրցելույթները Պեկին-2022-ում:
Անգելինա Մուրադյանը մասնակցեց իր առաջին Օլիմպիական խաղերին, որը նաեւ 18-ամյա դահուկավազորդի առաջին միջազգային փորձն էր: Մուրադյանը եզրագիծը հատեց 94-րդը։ Նրա արդյունքն է 39 րոպե 43.4 վայրկյան:
Անգելինա Մուրադյանը եւս ավարտեց մրցելույթները 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:
Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի Թերեզա Յոհաուգը 28:06.3 արդյունքով: Նա երկրորդ ոսկե մեդալը նվաճեց այս Խաղերում։
2nd Olympic #Gold medal at #Beijing2022 and 5th Olympic medal overall for Therese Johaug (Norway) as she takes the top spot in #CrossCountrySkiing - Women's 10km Classic.#StrongerTogether
— Olympics (@Olympics) February 10, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.