01:37 10 փետրվարի, 2022Անգլիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Բրենթֆորդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը եւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։
«Մանչեսթեր Սիթին» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 12 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։
Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Սաութհեմփթոնի» հետ, որը կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։
«Տոտենհեմը» 21 խաղից հետո 36 միավորով 7-րդն է։ «Սաութհեմփթոնը» (23 խաղ) 10-րդն է՝ 28 միավոր։
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)
Ռիյադ Մահրեզ, 40, 11մ, Կեւին Դե Բրույնե, 69
«Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 2։3 (տեսանյութ)
Յան Բեդնարեկ, 18, ինքնագոլ, Սոն Հին Մին, 70 - Արմանդո Բրոյա, 23, Մոհամեդ Էլյունուսի, 79, Չե Ադամս, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.