21:07 9 փետրվարի, 2022Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքի թիմային չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի անդամ, 15-ամյա Կամիլա Վալիեւան օգտագործել է տրիմետազիդին։ Այդ մասին հայտնել է ռուսական «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսերի տեղակալ Վասիլի Կոնովը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։
Տրիմետազիդին 2014 թվականից է արգելված սպորտում, համարվում է խթանիչ։ Այն բարելավում է սրտի աշխատանքը թթվածնային քաղցի պայմաններում։
«Տրիմետազիդինը ոչ մի կերպ չի օգնում մարզիկին։ Գտել են դեկտեմբերին հանձնած դոպինգ թեստում։ Շատ չնչին։ Սրտային դեղամիջոց է, որը ոչ մի ազդեցություն չունի քառակի ցատկերի եւ մարզական արդյունքների վրա։ Կամիլային հիմա հանգիստ թողեք»,- գրել է Կոնովը տելեգրամյան ալիքում։
Չեմպիոն Ռուսաստանի եւ արծաթե ու բրոնզե մեդալակիրներ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պարգեւատրման արարողությունը դեռ տեղի չի ունեցել։
Համաշխարհային հակադոպինգային գործակալության կանոններով՝ մինչեւ 16 տարեկան մարզիկները «պաշտպանված անձինք» են եւ պաշտոնապես չի կարող նշվել անունը, եթե խախտել է հակադոպինգային կանոնադրությունը։
Սպասվում է, որ Ռուսաստանը կզրկվի թիմային ոսկե մեդալից, իսկ Վալիեւան կորակազրկվի եւ չի կարողանա մասնակցել մենասահքի անհատական մրցմանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.