Պեկին-2022․ ԱՄՆ-ի առաջին ոսկե մեդալը

12:21   9 փետրվարի, 2022

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին ոսկե մեդալը նվաճեց ԱՄՆ-ն։ Կանանց սնոուբորդ-կրոսում ոսկե մեդալակիր դարձավ Լինդսի Ջեյքոբելիսը։ Ամերիկացիները մինչեւ այս նվաճել էին 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։

Լեռնադահուկային սպորտում առաջին օլիմպիական ոսկե մեդալը պատմության մեջ նվաճեց Սլովակիայի ներկայացուցիչը։ Պետրա Վլհովան հավասարը չունեցավ կանանց ոլորավայրէջքում։

Պեկին-2022

Լեռնադահուկային սպորտ, կանայք, ոլորավայրէջք

    1. Պետրա Վլհովա (Սլովակիա)
    2. Կատարինա Լինսբերգեր (Ավստրիա)
    3. Վենդի Հոլդեներ (Շվեյցարիա)

Սնոուբորդ, կանայք, սնոուբորդ-կրոս

  1. Լինդսի Ջեյքոբելիս (ԱՄՆ)
  2. Հլո Տրապեշ (Ֆրանսիա)
  3. Մերիետա Օդայն (Կանադա)

15:00 (Երեւանի ժամանակ). Դահուկային երկամարտ. HS-109 ոստնակ + 10 կմ դահուկավազք։

17:10. Շորթ-տրեկ, տղամարդիկ, 1500 մետր։

17:35. Սահնակային սպորտ, տղամարդիկ, երկտեղանի սահնակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։