15:32 8 փետրվարի, 2022Լոնդոնի «Չելսին» մտադիր է երկարաձգել պայմանագիրն Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Առաջիկայում կողմերը կքննարկեն պայմանները։
Անգլիական ակումբը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։ Մաունթի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։
Մաունթը «Չելսիի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2019 թվականից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մաունթը մասնակցել է 21 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցման։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.