17:14 7 փետրվարի, 2022Սենեգալի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության լավագույն խաղացող։
Մրցաշարի 7 խաղում Մանեն խփեց 3 գոլ, կատարեց 2 գոլային փոխանցում։
Եգիպտոսի դեմ եզրափակիչում Մանեն 7-րդ րոպեին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, սակայն հետխաղային 11 մետրանոցների վերջին հարվածը Մանեն հստակ կատարեց եւ հաղթանակ բերեց Սենեգալի թիմին, որն առաջին անգամ նվաճեց Աֆրիկայի գավաթը։
Մրցաշարի լավագույն ռմբարկուն կամերունցի Վենսան Աբուբակարն է՝ 8 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.