15:12 7 փետրվարի, 2022Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում բիաթլոնի կանանց 15 կմ մրցատարածությունում չեմպիոնի տիտղոսը նվաճեց գերմանացի Դենիզե Հերմանը։ Նա մրցատարածությունը հաղթահարել է 44 րոպե, 12,7 վայրկյանում՝ թույլ տալով մեկ վրիպում։
Երկրորդ տեղը գրավել է ֆրանսիացի Անաիս Շեւալյե-Բուշեն, որը չեմպիոնից հետ մնաց 9,4 վայրկյան եւ թույլ տվեց մեկ վրիպում։
Լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Մարտե Ուլսբյու-Ռյոյսելանդը, որը 15,3 վայրկյան հետ մնաց հաղթողից եւ թույլ տվեց երկու վրիպում։
Գերմանիան երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Պեկինի Խաղերում եւ մեդալային հաշվարկում չորրորդն է։
Պեկին-2022, բիաթլոն, կանայք, անհատական մրցավազք
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.