Սենեգալը՝ Աֆրիկյան ազգերի գավաթակիր (տեսանյութ)

01:46   7 փետրվարի, 2022

Կամերունում ավարտվեց ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը։ Եզրափակիչում մրցեցին Սենեգալի եւ Եգիպտոսի հավաքականները։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ 7-րդ րոպեին 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել Սենեգալի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն։ Այդ դրվագում Եգիպտոսի հավաքականի դարպասապահին հուշեց Մանեի ակումբակից Մոհամեդ Սալահը։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին սենեգալցիները՝ 4։2։ Վերջինը Եգիպտոսի թիմի դարպասը գրավեց Սադիո Մանեն։ Սենեգալն առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը։

Աֆրիկյան ազգերի գավաթ, եզրափակիչ

Սենեգալ - Եգիպտոս՝ 0։0, 11մ՝ 4։2 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Սադիո Մանե (Սենեգալ), 7



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.