09:03 7 փետրվարի, 2022Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը ենթարկվել է աջ ծնկահոդի վիրահատության եւ բաց կթողնի մի քանի շաբաթ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր ակումբում եւ թիմում բոլորն առողջություն են մաղթում Մանուելին։ Մենք վստահ ենք, որ շուտով նա կվերադառնա թիմ լավագույն մարզավիճակում»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Բավարիան» 3։2 հաշվով հաղթել էր «ՌԲ Լայպցիգին»։ Այդ հաղթանակը 35-ամյա Նոյերի համար դարձավ 310-րդ Բունդեսլիգայում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանին։ Նոյերը 2011 թվականից է «Բավարիայում»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.