12:39 6 փետրվարի, 2022Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը:
23-ամյա դահուկավազորդը մասնակցեց սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում: 34 պետությունների 70 մասնակիցներից եզրագիծը կարողացավ հատել 49 դահուկավազորդ: 21 մասնակից չհաղթահարեց մրցատարածությունը: Միքայել Միքայելյանը եզրագիծը հատեց 47-րդը: Նրա արդյունքը 1:25:53.7 է:
Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09,8 արդյունքով, արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Սպիցովը 1:17:20.8 արդյունքով, բրոնզե մեդալակիր դարձավ ֆին Իվո Նիսկանեն 1:18:10.0 արդյունքով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.