«Միլանն» ուժեղ էր «Ինտերից», Ժիրուն 2 գոլ խփեց 3 րոպեում (տեսանյութ)

22:55   5 փետրվարի, 2022

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Ինտերն» ընդունեց «Միլանին», որը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց «Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Միլանը» վերջնամասում հասավ հաջողության։ Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրում 3 րոպեում դարձավ դուբլի հեղինակ։

«Ինտերը» (23 խաղ) 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Միլանը» (24) հետ է 1 միավոր եւ երկրորդն է։ «Նապոլին» (23 խաղ) նահանջեց երրորդ տեղ՝ 49 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ինտեր» - «Միլան»՝ 1։2 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ, 38 - Օլիվյե Ժիրու, 75, 78

Հեռացում՝ Տեո Էրնանդես («Միլան»), 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։