«Ռոման» չհաղթեց հետնապահին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (ֆոտո, վիդեո)

20:00   5 փետրվարի, 2022

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց հետնապահներից «Ջենոայի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

68-րդ րոպեին հեռացվեց հյուրերի նորվեգացի պաշտպան Լեո Սկիրի Էստեգորը։

Դաշտի տերերը ավելացված ժամանակում գրավեցին մրցակցի դարպասը իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի հարվածի շնորհիվ, սակայն VAR-ը գրանցեց կանոնների խախտում եւ գոլը չարձանագրվեց։ Ավելացված 5-րդ րոպեին Ձանյոլոն երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նրա փոխանցումից հետո էր Ձանյոլոն գրավել դարպասը։

«Ռոման» 39 միավորով 6-րդն է, «Ջենոան» ունի 14 միավոր եւ նախավերջին տեղում է։

Մոուրինյոն 100-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի առաջնությունում գլխավոր մարզիչի կարգավիճակում։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացումներ՝ Լեո Սկիրի Էստեգոր («Ջենոա»), 68, Նիկոլո Ձանյոլո («Ռոմա»), 90+5, երկրորդ դեղին քարտ

«Ինտեր» - «Միլան»՝ 21։00 (Երեւանի ժամանակ)

«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 23։45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։