02:56 5 փետրվարի, 2022Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Միդլսբրոյին», որը ներկայացնում է Չեմպիոնշիփը։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին հյուրերը եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ։
20-րդ րոպեին մանչեսթերյան թիմը ստացավ 11 մետրանոցի իրավունք, սակայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շեղ հարվածեց։
25-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, որն առաջին անգամ աչքի ընկավ «Օլդ Տրաֆորդում»։
64-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Մեթի Քրուկսի գոլի շնորհիվ։
Վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ Հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց «Միդլսբրոն»՝ 8։7։ «Մանչեսթեր Յունայթեդից» վրիպեց Շվեդիան ներկայացնող 19-ամյա հարձակվող Անտոնի Էլանգան։
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Միդլսբրո»՝ 1։1, 11մ՝ 7։8 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)
Ջեյդոն Սանչո, 25 - Մեթի Քրուկս, 64
Չիրացրած 11մ՝ Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»), 20
@Boro pull off a huge cupset, knocking out @ManUtd at Old Trafford! #EmiratesFACup pic.twitter.com/qfjh7gKHbt
— Emirates FA Cup (@EmiratesFACup) February 4, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.