Պեկին-2022․ Հայաստանի պատվիրակությունը՝ բացման արարողությանը (ֆոտո)

16:55   4 փետրվարի, 2022

Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Ազգային ստադիոնում ընթանում է 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց օլիմպիականների շքերթին։

Հայաստանն ունի 6 մասնակից, որոնցից մեկը՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դեռ չի մեկնել օլիմպիական Պեկին: Լեռնադահուկորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն էին գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։

Խաղերին կմասնակցի 91 երկրի  ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում  կվիճարկվի մեդալների 109  հավաքածու: Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը (Երեւանի ժամանակով):

Փետրվարի 4

Պեկինի Ազգային ստադիոն

Բացման հանդիսավոր արարողություն

Հայաստանի դրոշակակիրներ գեղասահորդուհի Թինա Կարապետյան եւ դահուկավազորդ Միքայել Միքայելյան:

Փետրվարի 6

Սկիաթլոն, «Ժանգջիակոու» դահուկավազքի ազգային կենտրոն

11:00

Միքայել Միքայելյան - 15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ

Փետրվարի 8

Դահուկավազք, արագավազք

12:00

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, որակավորում

Փետրվարի 10

Դահուկավազք,

11:00

Կատյա Գալստյան - 10 կմ դասական ոճ

Անգելինա Մուրադյան - 10 կմ դասական ոճ

Փետրվարի 11

Դահուկավազք

11:00

Միքայել Միքայելյան - 15 կմ դասական ոճ

Փետրվարի 12

Գեղասահք

15:00

Պարային զույգ Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ - կարճ ծրագիր

Փետվարի 13

Լեռնադահուկային սպորտ

Հարություն Հարությունյան - ոլորավայրէջք

Փետրվարի 14

Գեղասահք

05:15

Պարային զույգ Թինա Կարապետյան - Սիմոն Պրուքս Սենեկալ - ազատ ծրագիր (որակավորման շեմը հաղթահարելու դեպքում)

Փետրվարի 16

Լեռնադահուկային սպորտ

Հարություն Հարությունյան- հսկա ոլորավայրէջք



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։