02:28 4 փետրվարի, 2022Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի գավաթի խաղարկությունից։
Քառորդ եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը Բիլբաոյում հյուրընկալվեց «Աթլետիկին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը 89-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Ալեխանդրո Բերենգերը։
Քառորդ եզրափակիչի նախորդ երեք դիմակայություններում «Բետիսը» 4։0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսյեդադին», «Վալենսիան»՝ «Կադիսին» (2:1), «Ռայո Վալյեկանոն»՝ «Մալյորկային» (1։0)։
Կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Մադրիդ»՝ 1։0 (տեսանյութ)
Ալեխանդրո Բերենգեր, 89
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.