Օբամեյանգի շնորհանդեսը «Բարսելոնայում» (վիդեո)

17:54   3 փետրվարի, 2022

«Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ներկայացրեց թիմի նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։

Կատալոնական ակումբը նրա հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր։ 2023 թվականին կողմերը հնարավորություն կունենան ցանկության դեպքում խզել պայմանագիրը։

32-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 100 միլիոն եվրո։

Օբամեյանգն ու Լոնդոնի «Արսենալը» փետրվարի 1-ին խզել էին պայմանագիրը, եւ ֆուտբոլիստն անվճար է միացել «Բարսելոնային»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.