13:20 1 փետրվարի, 2022Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ֆերլան Մենդին ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է իսպանական Marca-ն։
26-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում (փետրվարի 3) եւ «Գրանադայի» (փետրվարի 6 ) եւ «Վիլյառեալի» (փետրվարի 12 ) դեմ Իսպանիայի առաջնության խաղերում։
Հարցականի տակ է նաեւ Մենդիի մասնակցությունը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին (փետրվարի 15)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.