01:44 1 փետրվարի, 2022Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Հոֆենհայմից» տեղափոխվեց Բելգիայի չեմպիոն «Բրյուգե», հաղորդում է բելգիական ակումբի կայքը։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։
28-ամյա ֆուտբոլիստը «Հոֆենհայմին» էր միացել 2019-ին, Բունդեսլիգայում մասնակցել է 46 հանդիպման, խփել 8 գոլ։
Բելգիայի առաջնության 25 խաղից հետո «Բրյուգեն» 48 միավորով երկրորդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը «Բրյուգեն» կանցկացնի փետրվարի 6-ին՝ 26-րդ տուրում ընդունելով «Գենտին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.