Թուրինի «Յուվենտուսի» 2 նորեկները (ֆոտո)

20:35   31 հունվարի, 2022

Թուրինի «Յուվենտուսը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք բերեց «Ֆրոզինոնեի» 23-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատիին։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Նա «Յուվենտուս» կտեղափոխվի այս մրցաշրջանի ավարտից հետո, իսկ առայժմ կշարունակի մրցելույթը «Ֆրոզինոնեում»։

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիան հաջող բուժզննում է անցել «Յուվենտուսում» եւ նույնպես պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ։ Այդ մասին հաղորդում է գերմանական ակումբի կայքը։ 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Զաքարիան «Բորուսիայի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։