11:07 30 հունվարի, 2022«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։
Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ուդոն հանդես է եկել Ղազախստանի բարձրագույն խումբը ներկայացնող «Ատիրաու» ֆուտբոլային ակումբում։
Ուդոն Ղազախստանում խաղացել է նաեւ Կարագանդայի «Շախտյորում», որի կազմում անցկացրել է 19 խաղ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստանում Ուդոն հանդես է եկել «Ուլիս», «Ուրարտու», «Շիրակ» և «Արարատ» ֆուտբոլային ակումբներում։
Սոլոմոն Ուդոն Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 13 խաղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.