«Ինտերի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Սամպդորիա»

16:10   29 հունվարի, 2022

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին տեղափոխվեց «Սամպդորիա»։ Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա իտալացի ֆուտբոլիստն Իտալիայի ընթացիկ առաջնությունում միայն մեկ անգամ է ընդգրկվել «Ինտերի» մեկնարկային կազմում։

Սենսին 2019-ի ամռանն է «Սասուոլոյից» տեղափոխվել «Ինտեր»՝ դառնալով թիմի նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Անտոնիո Կոնտեի առաջին ձեռքբերումն ակումբ գալուց հետո։ «Ինտերը» 5 միլիոն եվրո էր վճարել Սենսիի վարձակալության համար, իսկ հետո տրանսֆերի համար՝ 25 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։