Լեոնարդո Սպինացոլան այս մրցաշրջանում «Ռոմային» այլեւս չի օգնի

13:28   29 հունվարի, 2022

«Ռոմայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Լեոնարդո Սպինացոլան այս մրցաշրջանում այլեւս չի կարողանա օգնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին։ Այդ մասին հայտնել է հռոմեական ակումբի բժիշկ Անդրեա Ֆերետին։

«Աքիլեսյան ջլի վնասվածքը ֆուտբոլիստի համար շատ բարդ վերականգնվող է։ Փորձը ցույց է տվել, որ տեւական ժամանակ է պահանջվում լիարժեք ապաքինումն ու վերականգնումը։ Նա դեռ չի մարզվել խաղադաշտում։ Կարծում եմ՝ Սպինացոլան կվերադառնա հաջորդ մրցաշրջանից առաջ։ Հնարավոր է՝ նա հասցնի մարզավիճակ հավաքել մինչեւ աշխարհի առաջնությունը»,- Ֆերետիի խոսքը մեջբերում  է Football Italia-ն։

Սպինացոլան ոտնաթաթի ծանր վնասվածքը ստացել էր անցած ամռանը, Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչի հանդիպման ժամանակ, մի քանի օր անց նա վիրահատվել էր Ֆինլանդիայում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։