Ուեյն Ռունին հրաժարվել է գլխավորել «Էվերտոնը»

21:36   28 հունվարի, 2022

Անգլիական «Դերբի Քաունթիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հրաժարվել է քննարկել Լիվերպուլի «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը։ Այդ մասին Ռունին հայտնել է մամուլի ասուլիսում, հաղորդում է Sky Sports-ը։

«Իմ գործակալին են դիմել «Էվերտոնի» ներկայացուցիչները եւ խնդրել քննարկել թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, բայց ես հրաժարվեցի։ Ես հավատում եմ, որ կլինեմ մարզիչ Պրեմիեր լիգայում, եւ ես վստահ եմ, որ պատրաստ եմ դրան։ Եթե ապագայում դա տեղի ունենա «Էվերտոնում»՝ կլինի հրաշալի, բայց հիմա ես ունեմ աշխատանք «Դերբի Քաունթիում», եւ սա կարեւոր է ինձ համար։

Իհարկե, բարդ է «Էվերտոնի» առաջարկից հրաժարվելը, բայց ես լավ եմ մտածել»,- ասել է Ուեյն Ռունին։

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Դանքան Ֆերգյուսոնը։

Ռունին «Էվերտոնի» երիտասարդական թիմերում հանդես է եկել 1996-2002-ին, գլխավոր թիմում՝ 2002-2004-ին եւ 2017-2018-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։