Բենզեման 230 հազար եվրո փոխհատուցում է վճարել

20:47   28 հունվարի, 2022

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման դատարանի որոշմամբ՝ 230 հազար եվրո փոխհատուցում է վճարել ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով, հաղորդում է, հաղորդում է Le Parisien-ը։

2015 թվականին Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսահոլովակը չհրապարակելու դիմաց գումար շորթելու ժամանակ Բենզեման եղել էր միջնորդի դերում։

Այդ սկանդալի հետեւանքով Բենզեման Եվրո-2016-ից առաջ հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից եւ միայն անցած տարի վերադարձվել կազմ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.