«Միլանը» ձեռք է բերել 18-ամյա սերբ հարձակվողի (ֆոտո)

19:14   27 հունվարի, 2022

Իտալական «Միլանը» հայտարարել է հարձակվող Մարկո Լազետիչի ձեռք բերելու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

18-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբ է տեղափոխվել սերբական «Ցրվենա Զվեզդայից»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի գումարը կազմել է 4 միլիոն եվրո։

Սերբիայի ընթացիկ առաջնությունում Մարկո Լազետիչը մասնկացել է 9 հանդիպման, խփել 1 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։