«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» պաշտպանին

20:07   26 հունվարի, 2022

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Չելսին» մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» 30-ամյա բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոյին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Լոնդոնյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փոխարինող է փնտրում անգլիական պաշտպան Բենջամին Չիլուելին, որը ծնկի վնասվածքի պատճառով մինչեւ մրցաշրջանի ավարտը խաղադաշտ դուրս չի գա։

Transfermarkt-ը Ալեքս Սանդրոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիսի 30-ը։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ալեքս Սանդրոն մասնակցել է 19 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։