AusOpen. Մեդվեդեւը մոտ 5 ժամ տեւած պայքարի արդյունքում դուրս եկավ կիսաեզրափակիչ

17:38   26 հունվարի, 2022

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը մրցեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի (9)  հետ եւ առավելության հասավ 6:7 (4:7), 3:6, 7:6 (7:2), 7:5, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 4 ժամ եի 42 րոպե։

Մեդվեդեւի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի չորրորդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասը, որը 6:3, 6:4, 6:2 հաշվով պարտության էր մատնել իտալացի Յանիկ Սիներին (11)։

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։