«Աթլետիկոն» համաձայնություն է տվել Մորատայի տեղափոխությանը «Բարսելոնա»

11:54   26 հունվարի, 2022

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնություն է տվել հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխությանը կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է Goal.com-ը։

Այժմ իսպանացի ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Մորատայի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Աթլետիկոյին»։

Նա ցանկություն ունի կարիերան շարունակել «Բարսելոնայում», որն էլ Անսու Ֆատիի վնասվածքից հետո հարձակվողի կարիք ունի։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 22 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 5 խաղում խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։