«Ալեքսանդրիայում» առաջին գոլը խփած Արթուր Ավագիմյան. Առաջին խաղի համար բարդ էր

17:40   25 հունվարի, 2022

Ուկրաինական «Ալեքսանդրիայի» նորեկ, 24-ամյա ուկրաինահայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը մեկնաբանել է նորամուտը։ Թուրքիայում մարզումային հավաք անցկացնող «Ալեքսանդրիան» 1։2 հաշվով պարտվել է լեհական «Զագլեմբեին»։ Ավագիմյանը խփել է «Ալեքսանդրիայի» գոլը։

«Մի փոքր բարդ էր ֆիզիկական վիճակի, շնչառության տեսանկյունից, բայց ընդհանուր առմամբ՝ նորմալ էր ամեն ինչ։ Լեհաստանում արդեն մեկ շաբաթ հետո կվերսկսվի առաջնությունը, նրանք ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված։

Շատ ուժեղ քամի էր, առաջին խաղի համար բարդ էր»,- Ավագիմյանի խոսքը մեջբերում է footballua.tv-ն։

Հունվարի 26-ին «Ալեքսանդրիան» ստուգողական հանդիպում կանցկացնի լեհական «Գուրնիկի» հետ։

Արթուր Ավագիմյանն այս ամիս է «Չեռնոմորեցից» տեղափոխվել «Ալեքսանդրիա»։ Նա հանդես է եկել նաեւ Կիեւի «Արսենալում», «Մարիուպոլ 2»-ում եւ Երեւանի «Ալաշկերտում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։