AusOpen. Մեդիսոն Քիսը սենսացիոն հաղթանակ տարավ եւ առաջինը դուրս եկավ կիսաեզրափակիչ

11:17   25 հունվարի, 2022

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարում կիսաեզրափակիչի ուղեգիրն առաջինը նվաճեց ամերիկացի Մեդիսոն Քիսը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 51-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա մարզուհին մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6։3, 6։2։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 25 րոպե։

Մեդիսոն Քիսի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթիի եւ 21-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի դիմակայության հաղթողի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։