Մոուրինյո․ Մխիթարյանը շատ լավ աշխատանք կատարեց

09:03   25 հունվարի, 2022

«Ռոմայի» պորտուգալացի գխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Էմպոլիի» դեմ ցուցադրած խաղի համար։

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս հաղթանակ էր տարել 4։2 հաշվով։ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ, կատարել գոլային փոխանցում եւ փոխարինվել 75-րդ րոպեին։ Հռոմեական թիմը 4 գոլն էլ խփել էր առաջին խաղակեսում։

«Բարդ է հաղթանակ տանել «Էմպոլիի» խաղադաշտում։ «Լացիոն», «Ատալանտան» ու «Ֆիորենտինան» խաղացել էին ոչ ոքի։ Կարեւոր էր հաղթանակը։ Գովում եմ տղաներին, բայց նաեւ պետք է արժանին մատուցել «Էմպոլիին» երկրորդ խաղակեսի համար։

Մխիթարյանը գերազանցեց Ռիչիին։ Մենք վերլուծել էինք մրցակցին, եւ Մխիթարյանը շատ լավ աշխատանք կատարեց։ Ընդմիջումից հետո մենք գցեցինք տեմպը, մրցակիցն օգտվեց դրանից, բայց մենք վերահսկում էինք խաղը։

Օլիվեյրան տարբերվում է մյուսներից։ Ես գիտեի, որ նա գերազանց է կարողանում որոշումներ ընդունել եւ չսխալվել։ Օլիվեյրան ունի բնավորություն, կարողանում է խաղը պահել վերահսկողության տակ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի փետրվարի 5-ին՝ Իտալիայի առաջնության 24-րդ տուրում ընդունելով «Ջենոային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։