ԱԱ․ Իտալիայի հավաքականի ընդլայնված կազմը

01:33   25 հունվարի, 2022

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին 35 ֆուտբոլիստի հրավիրել է մարզումային հավաքին։ Իտալիայի թիմը պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆին։

2018թ․ սեպտեմբերից հետո առաջին անգամ հավաքականից հրավեր է ստացել նաեւ թուրքական «Ադանա Դեմիրսպորի» 31-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին։

Իտալիայի հավաքականին են միացել բրազիլացիներ՝ «Լացիոյի» պաշտպան Լուիս Ֆելիպեն եւ «Կալյարիի» հարձակողական կիսապաշտպան Ժոաո Պեդրոն։

Իտալիայի հավաքական

Դարպասապահաներ․ Սիրիգու («Ջենոա»), Կարնեզեկի («Կրեմոնեզե»), Կրանյո («Կալյարի»), Մերետ («Նապոլի»)։

Պաշտպաններ․ Սկալվինի, Տոլոյ (երկուսն էլ՝ «Ատալանտա»), Բաստոնի («Ինտեր»), Բիրագի («Ֆիորենտինա»), Ֆլորենցի, Մանչինի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Կալաբրիա («Միլան»), Կիելինի, Դե Շիլյո, Պելեգրինի (բոլորը՝  «Յուվենտուս»), Դի Լորենցո («Նապոլի»), Ֆելիպե («Լացիո»)։

Կիսապաշտպաններ․ Տոնալի («Միլան»), Լոկատելի («Յուվենտուս»), Բարելա, Սենսի (երկուսն էլ՝ «Ինտեր»), Կրիստանտե («Ռոմա»), Ֆաջոլի («Կրեմոնեզե»), Ֆրատեզի («Սասուոլո»), Պեսինա («Ատալանտա»), Ռիչի («Էմպոլի»)։

Հարձակվողներ․ Բալոտելի («Ադանա Դեմիրսպոր»), Ձանյոլո («Ռոմա»), Բերարդի («Սասուոլո»), Իմոբիլե, Ձականյի (երկուսն էլ՝ «Լացիո»), Ինսինյե («Նապոլի»), Բերնարդեսկի («Յուվենտուս»), Պեդրո («Կալյարի»), Ռասպադորի, Սկամակա (երկուսն էլ՝ «Սասուոլո»)։

Թիմը հունվարի 26-28-ին կանցկացնի մարզումային հավաք։

Իտալիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆի կիսաեզրափակիչում մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, որին հաղթելու դեպքում՝ եզրափակիչում կխաղա Պորտուգալիա - Թուրքիա զույգի հաղթողի հետ։



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։