17:56 11 հոկտեմբերի, 2012Մի քանի խաղացողների բացակայության պայմաններում մյուսները պետք է ցույց տան իրենց առավելագույն ունակությունները, որպեսզի կարողանանք հաջողության հասնել, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը 74-րդ անգամ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Նա առաջին անգամ կլինի ավագի թեւկապով։
Ռոման, «Դիմամոյի» վերջին հանդիպմանը դու հանդես չեկար։ Ի՞նչն էր պատճառը։
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր խաղի համար կազմը որոշում է մարզիչը։ Այս անգամ մարզիչի ընտրությունը կանգնել էր Շունինի վրա: Ոչ մի խնդիր էլ չկա: Սովորական երեւույթ է:
ԲԿՄԱ-ի հետ խաղում դու շատ վստահ անցկացրիր հանդիպումը: Կարե՞լի է եզրակացնել, որ լավ մարզավիճակում ես:
Դե, լավ, թե վատ եմ խաղացել՝ դա մարզչիչները կասեն, բայց այն, որ լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ հերթական խաղին՝ այո, դա այդպես է:
Ի՞նչ կասես Իտալիայի հավաքականի մասին:
Հեծանիվ հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ Իտալիայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է եւ մեր խմբում հաղթողի հիմնական հավակնորդը: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ իտալացիներին հեշտ խաղ է սպասվում Երուանում: Մենք ուժեղ հավաքականների հետ արդեն լավ արդյունքների բազմիցս հասել ենք եւ դրան ձգտելու ենք նաեւ այս խաղում: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Մի քանի խաղացողների բացակայության պայմաններում մյուսները պետք է ցույց տան իրենց առավելագույն ունակությունները, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Հայաստանի հավաքականի հաջողությունները միշտ էլ ուղեկցվել են թիմային խաղով, եւ այսօր էլ թիմը պատրաստ է մեկ մարդու պես դուրս գալ խաղադաշտ ու անմնացորդ նվիրումով փորձել հասնել նպատակին:
Իտալացիների կազմում կա՞ մեկ խաղացող, որից կոնկրետ զգուշանալ է հարկավոր։
Աշխարհի քառակի չեմպիոնի կազմում առաձնացնել կարելի է մի քանի ֆուտբոլիստների: Բայց զգուշանալ հարկավոր է ամբողջ թիմից: Չեզարե Պրանդելին ստեղծել է շատ ամուր հավաքական, որը խաղի ընթացքում նաեւ կարողանում է շատ ճկուն կերպով փոխել մարտավարությունը: Բայց մենք էլ արդեն նման խաղերի փորձ կուտակել ենք, այնպես որ կանենք ամեն ինչ՝ արժանի մրցակցություն դրսեւորելու համար: Թե ինչ արդյունքի կհասնենք, ցույց կտա խաղը: Հուսով եմ, խաղի ավարտից հետո մենք ուրախանալու առիթ կունենանք:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.