Աֆրիկյան ազգերի գավաթ․ Գամբիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

22:07   24 հունվարի, 2022

Գամբիայի հավաքականը դուրս եկավ Կամերունում ընթացող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Գամբիացիները 1/8 եզրափակիչում մրցեցին Գվինեայի թիմի հետ եւ հաղթանակ տարան նվազագույն հաշվով։

Գամբիայի հավաքականը քառորդ եզրափակիչում կմրցի Կամերունի եւ Կոմորյան կղզիների հավաքականների դիմակայության հաղթողի հետ։

Աֆրիկյան ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ

Գվինեա - Գամբիա՝ 0։1 (տեսանյութ)

Մուսա Բարոու, 71

Հեռացումներ՝ Իբրաիմա Սորի Կոնտե, 90+3, երկրորդ դեղին քարտ – Յուսուֆա Նժի, 87, երկրորդ դեղին քարտ

Կամերուն - Կոմորյան կղզիներ՝ 23։00-ին (Երեւանի ժամանակ)

Հունվարի 23

Նիգերիա - Թունիս՝ 0։1 (տեսանյութ)

Յուսեֆ Մսակնի, 47

Հեռացում՝ Ալեքս Իվոբի (Նիգերիա), 64

Բուրկինա Ֆասո - Գաբոն՝ 1։1, 11մ՝ 7։6 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ)

Բերտրան Տրաորե, 28 – Ադամա Գիրա, 90+1

Չիրացրած 11մ՝ Բերտրան Տրաորե, 18

Հեռացում՝ Սիդնե Օբիսա (Գաբոն) 67

Հունվարի 25

Սենեգալ - Կաբո Վերդե

Մարոկկո - Մալավի

Հունվարի 26

Կոտ դ’Իվուար - Եգիպտոս

Մալի - Հասարակածային Գվինեա



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։